Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ

  Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին ու խորհրդարանական համագործակցությանը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Կոնգրեսի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականությունը և ընդգծել միջազգային հանրության պատշաճ արձագանքի կարևորությունն այս կապակցությամբ։ Կողմերը համակարծիք են եղել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու նպատակով ձեռնարկվող քայլերի շրջանակներում առաջնային է բոլոր հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը։ Իսպանիայի Կոնգրեսի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Ավետիսյանը նաև կարևորել է Հայաստանի և Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում բարձրաստիճան փոխայցելությունների իրագործումը։

 

Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն