Ուկրաինայի իշխանությունները կիրակի օրը հանդիպում են խնդրել Ռուսաստանի և ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի անդամ մյուս երկրների հետ: Քննարկման նպատակն է` ռուսական զորքերի գործունեությունը սահմանային շրջաններում: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։
«Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում խորհրդակցություն է հրավիրում Ռուսաստանին և բոլոր մասնակից երկրների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ռուսական զորքերի ուժեղացումն ու տեղաշարժը։ Եթե Ռուսաստանը լուրջ է ընդունել իր խոսքերը ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին, ապա նա պետք է կատարի իր պարտավորությունները ռազմական թափանցիկության համար՝ լարվածությունը նվազեցնելու և բոլոր մասնակից պետությունների անվտանգությունը բարձրացնելու համար»,- թվիթերում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նա ասել է, որ Ռուսաստանը պետք է տեղեկատվություն տրամադրի ռազմական զորավարժությունների ոլորտների, կազմավորումների քանակի, ինչպես նաև՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակների մասին։