ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով:
«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի զգալի աճը՝ մենք մեր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում ենք Լվով»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը կշարունակի պահպանել կապը Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ ուղղված իրադրության ապաէսկալացմանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն