Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ և որդիների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:
Դատախազությունն ուսումնասիրել է Սուրիկ Խաչատրյանի, նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, որդիների՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանների, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի օրինականությունը: Նրանք հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իրենց դիրքորոշումը։
Թե խոսքը մասնավորապես ո՛ր գույքի մասին է՝ դատախազությունը չի մանրամասնում։