Այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ՀԱԲ խումբը և հոգեբանական խմբի հոգեբանը, ոստիկաններ:
Ահազանգով ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։
Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։