Այսօր՝ փետրվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմանններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում, ռումբ է դրված: Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: