Դա անելու համար հարկավոր է լինելու իսկապես մասշտաբային պատերազմ, բավարար է նայել քարտեզին. Դոնբասի եւ Լուգանսկի ճանաչում

  Ռուսաստանի անվտանգության խորհրդում ներքին գործերի նախարարը հայտարարում է, որ Դոնբասի եւ Լուգանսկի ճանաչումը պետք է լինի նրանց ամբողջական սահմանով: Այդ հայտարարությունը հիմք է տալիս առնվազն դիտարկել վարկած, որ ռուսները ծրագրում են ճանաչումից բացի դուրս գալ այդ շրջանների սահմաններ: Դա նշանակում է վերցնել գրեթե այնքան տարածք, որքան արդեն իսկ իրենց փաստացի ենթակայության տակ է:
Դա անելու համար հարկավոր է լինելու իսկապես մասշտաբային պատերազմ, բավարար է նայել քարտեզին: Կրկնեմ, եթե դրվի այդպիսի խնդիր: Իսկ ներքին գործերի նախարարը հազիվ թե ինքնագլուխ արտահայտեր այդպիսի մտքեր:
Իհարկե կարող ենք դիտարկել եւս մի տարբերակ, որ այդ հանգամանքը Պուտինը կարող է փորձել դիտարկել Արեւմուտքի հետ սակարկության առարկա: Մյուս կողմից, մեծ հավանականությամբ «սակարկելի» կարող է դիտվել եւս մի տարբերակ՝ հենց այդ սահմաների դուրս գալն ու կանգնելը, ավելի առաջ չգնալը դարձնելով «առեւտրի առարկա»:
Էական է, թե ճանաչմանն ինչ է պատասխանելու Ուկրաինան:

Hakob Badalyan