Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրի բանակը ոչ մի մասնակցություն չունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող հատուկ գործողությանը։ Այս մասին հայտնում է տեղի «ԲելՏա» գործակալությունը։
«Մեր զորքերը մի մասնակցություն չունեն ռուսական կողմի հատուկ գործողությանը», — ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի սահմանապահ զորքերի ծառայությունը հայտարարել էր, որ Ուկրաինայի վրա հարձակվել են նաև Բելառուսի սահմանից։