Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ Է արել Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ գագաթնաժողով գումարել: Փետրվարի 24-ին այդ մասին հայտնել Է AFP-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Մակրոնն առաջարկում Է հնարավորինս արագ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով գումարել»,- նշված Է հաղորդագրության մեջ:
Այնտեղ ասված Է, որ Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ խորհրդացության գումարման ցանկությունը նա հայտնել Է «գործընկերների եւ դաշնակիցների հետ» կոնսուլտացիաներից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: