Դե ինչ, եղբայրներ և քույրեր, վերջին 2 տարիներին համոզվեցինք, թե ինչպես է անհնարինը հնարավոր դառնում։ Մենք չհավատացինք և չպատրաստվեցինք պաշտպանել Արցախը, և այնտեղ պատերազմ սկսվեց , ու մենք պարտվեցինք։ Հիմա տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանը օպերացիա սկսել Ուկրաինայի դեմ։ Մասնագետների մեծ մասը և հիմնականում սովորական մարդիկ չէին հավատում, որ այն կսկսվի, բայց սկսվեց։
Իսկ հիմա նստեք մտածեք, սիրելի հայեր։ Նրանք, ովքեր 2020-ի պատերազմական օրերին իրենց երեխաներին տարան Ռուսաստան և Ուկրաինա, որտե՞ղ են նրանք հիմա։ Ո՞ւմ կողմից։ Թե՞ նկուղներում են։
Ավելի լավ չի՞ լինի, եթե մենք բոլորս կառուցենք մեր անվտանգությունը, մանավանդ, որ տեսնում ենք՝ պատերազմներն ամենուր են։
Պատերազմներն անխուսափելի են: Լավ է՝ բոլորս հասկանանք, որ մեր ազգի գոյատևման միակ ճանապարհը Հայաստանի շուրջ համախմբումն ու նրա ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:
Հայաստանի պաշտպանությունից ավելի կարևոր բան չկա, միայն համայն հայության միասնական աշխատանքը թույլ կտա պահպանել զինված չեզոքություն կամ հաղթել, և դրանով իսկ պահպանել ազգը։
Մենք բոլոր հնարավորություններն ունենք գլուխ հանելու այս գործից, գլխավորը՝ հավատալ մեր հակառակորդներին, ովքեր բացահայտ ասում են, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Հավատացեք և սկսեք աշխատել:
Իսկ համաշխարհային տերություններից էլ բացի պարժամիջոցներից այլ բան մի սպասեք։ Միայն ուժը կարող է խաղաղություն բերել։
Հայաստանը պետք է ռազմական կայանքներով, բունկերներով, խրամատներով, լիովին պատրաստված, մարզված և հանդեձավորված բնակչության կայազորով ամրոց պետք է դառնա: Ահա լուծումը, որը եկել է պատմության խորքերից: