Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր
22 փետրվարի 2022 թ., Մոսկվա
Կետ 11․
Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն ճնշում են իրենց տարածքում գտնվող կազմակերպությունների և անհատների գործունեությունը՝ ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
———————-
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև «Բարեկամության և եղբայրության» պայմանագիր
16 մարտի 1921 թ. Մոսկվա
Հոդված 8.
Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ։ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ։
Համարվում է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո։