Այսօր հայ լեգենդար հրամանատար, ազգային հերոս (Հայաստանի, Բուլղարիայի) Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկ) ծննդյան օրն է

««Այդ մարդը բոլորովին տարբեր Էր մինչև այն ատեն Կովկասի մեջ իմ տեսած բոլոր մարդկանցից։ Անդրանիկի մեջ մի տեսակ մագնիսականություն կար, որ ամեն բան դեպի իրեն կքաշեր, ու ես առաջին իսկ հանդիպումից նրա ցանցերի մեջ բռնված Էի։ Նրա զորքերը առաջին իրական զորքերն Էին, որ ես երբևիցե տեսած կամ։ Չափազանցություն չպիտի լինի երբեք ասել, թե առաջին աշխարհամարտը ավելի Հերոսական, ավելի դրամատիկ և ավելի Հատկանշական մի անձնավորություն չէ արտադրած, քան այս Հայոց զորավարը»։
Նույնիսկ մահվան գրկում Շապինանդը անհասանելի բարձրության մեջ էր։ Նա ծնվել էր արծվային թռիչքների համար և հանգչում էր իբրև արծիվ բարձրության վրա»։ Խաչիկ դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրքից

Հ.Գ. Զորավարը բազմաթիվ անգամներ ապացուցեց, որ հայը, անկախ հանգամանքներից, կարող է կռվել ու պայքարել, լինել զինված և ուժեղ՝ հանուն իր հայրենի երկրի:
Հպարտ ենք, որ Անդրանիկ ենք ունեցել (նա շարունակում է ապրել մեր մեջ), նա բարձրացրել է հայերի` որպես իսկական մարտիկների նկատմամբ հարգանքը, ով սարսափեցրել ու ծնկի է բերել թշնամուն, և ում թշնամին մինչ օրս ահ ու սարսափով է հիշում:

 

ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ