Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում, բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes Sprinter-ը, 2 Opel-ները, կան վիրավորներ

 Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Համլետ Հակոբյանի վարած Opel մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Մարտիրոսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արմեն Գասպարյանի վարած Mercedes Sprinter մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժորա Մելքոնյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Մելքոնյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկկան կենտրոն, իսկ Հ. Հակոբյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Նարե Խ-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիզարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

 shamshyan.com