Առաջարկում եմ պարզել, թե ինչպես են Վահե Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, Սերժ Սարգսյանի փեսան ու «Ջազվե»-ի մատուցողները ԶՊՄԿ-ում փայատեր դարձել. Վահագն Ալեքսանյան

 

Այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. «Քիչ առաջ մենք ականատես եղանք կողմ ըլլալով դեմ ըլլալու մաստեր կլասին. պարոն Արծվիկ Մինասյանն ասում է՝ մենք կողմ ենք, որ բոլորի՝ թե նախկինների, թե ներկաների ապօրինի գույքը վերադարձվի, բայց վիճարկում ենք այդ օրենքի հետադարձ ուժը, այսինքն՝ արդյոք պետությունն իրավունք ունի՞ բռնագանձել այն ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել նախկինում»:

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովների թեմային՝ Վահագն Ալեքսանյանն ասաց. «Իսկ եթե մենք մտածենք ու որոշենք քննիչ հանձնաժողով բացել և քննարկել, թե արդյոք ինչի հիման վրա են առաջացել «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների, Սերժ Սարգսյանի փեսայի փայաբաժինները ԶՊՄԿ-ում, «Ջազվե»-ի մատուցողները ինչպես են էնտեղ փայատեր դարձել: Շատ կարևոր քննարկում եմ առաջարկում, նաև՝ իմ գործընկերներին»:

 

civic.am