Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հիմնական խնդիրը Ռուսաստանն Արևմուտքի ռազմական սպառնալիքից պաշտպանելն է: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նա նշել է, որ ռուսական բանակը չի պատրաստվում օկուպացնել Ուկրաինայի տարածքը, և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Շոյգուի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի խմբավորումը կշարունակի հատուկ ռազմական գործողությունը՝ մինչև դրված բոլոր նպատակների իրագործումը։