Մարտի 2-ին՝ Ուկրաինայում ռուսական պատերազմի 7-րդ օրը, ժամը 06:00-ի դրությամբ, հակառակորդը փորձում է հարձակվել բոլոր ուղղություններով, սակայն ամենուր ստանում է հակահարված պաշտպանների կողմից և կորուստներ կրում։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է «Украинская правда»-ն։
«Շարունակվում է ուկրաինացի ժողովրդի հերոսական դիմադրության յոթերորդ օրը՝ ռուսական ներխուժմանը »,-ասված է հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ օկուպանտները բոլոր ուղություններով կորուստներ են կրում: