Երրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ», — ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Արևմուտքի պատժամիջոցներին՝ նշելով, որ Մոսկվայում ակնկալում էին իրադարձությունների այդպիսի զարգացումը։ «Միակ բանը, որ մեզ զարմացրեց այն էր, թե ինչու այդ պատժամիջոցներն ուղղվեցին մարզիկների և լրատվամիջոցների դեմ», — հավելել է նա։