Ուկրաինան Թուրքիայից, որպես օգնություն, ստացել է «Բայրաքթար TB2» հարվածային ԱԹՍ-ների նոր խմբաքանակ և արդեն դրանք բերել մարտական վիճակի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը՝ չմանրամասնելով, թե քանի՞ միավորի մասին է խոսքն ու հավելել, որ ամբողջ Եվրոպայի տարածքից շարունակում են ստանալ ռազմական անհրաժեշտ օգնություն ու աջակցություն:
Հիշեցնենք՝ մինչ այս Ուկրաինան Թուրքիայից ձեռք էր բերել մոտ 20 միավոր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ներ, որոնք փետրվարի 24-ից մինչ օրս օգտագործվում են Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններում։
Թուրքիան ու Ուկրաինան նաև նախատեսում էին «Բայրաքթար»-ների համատեղ արտադրություն ծավալել Ուկրաինայի տարածքում: