Զելենսկին հարց է ուղղել ՆԱՏՕ-ին` եթե չեն կարող երկինքը փակել այս պահին, ապա թող ասեն` քանի՞ մարդ պետք է պայթի, քանի ձեռք, ոտք, գլուխ պետք է պոկվի, որպեսզի իրենց ձայնը տեղ հասնի:
«Ասացեք` որքա՞ն պետք է սպասել, ես կսկսեմ հաշվել և սպասել այդ պահին»,- ասել է նա:
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել ամեն ինչի, այդ թվում` Դոնբասի մասին, որպեսզի չպատերազմեն:
Նա առաջարկել է ՌԴ նախագահին նստել բանակցությունների սեղանի շուրջ` ասելով. «ես հարևան եմ, նորմալ տղամարդ եմ»: