Թուրքիան Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցած վարձկաններին, այժմ էլ ուղարկել է Ուկրաինա. ՌԻԱ Նովոստի

 Սիրիական ընդդիմության աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինա է ուղարկել ավելի քան 2 000 վարձկանների, որոնք նախկինում կռվել են Հայաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում։
 
«Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 վարձկան է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2020 թվականին Հայաստանի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, և այդ զինյալների մեծ մասը մնացել է այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այժմ Թուրքիան Սիրիայից և այլ երկրներից ժամանած գրոհայինների մի մասին Ղարաբաղից ուղարկել է Ուկրաինա՝ ուկրաինական բանակի կողմից հակամարտությանը մասնակցելու համար»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը նաև հավելել է, որ Լեռնային Ղարաբաղից Ուկրաինա ժամանած վարձկանները միացել են օտարերկրյա լեգեոնին, որն ավելի վաղ ստեղծվել էր ուկրաինական իշխանությունների կողմից։

Ըստ ԶԼՄ-ների՝ 2020 թվականին թուրքական հետախուզությունը մոտ 2,5 հազար զինյալ է ուղարկել Արցախ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար, որոնցից 300-ը զոհվել է, իսկ մի մասը վերադարձել է Սիրիա։