Արևմտյան երկրները մի շարք սխալներ են թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնցից մեկն էլ Ուկրաինային ու Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու տրված խոստումն էր։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական հանձնակատար Ժոզեպ Բորելը TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Այդ պատճառով Արևմուտքը կորցրեց Ռուսաստանի հետ մերձեցման հնարավորությունը։ Սխալ է տալ այնպիսի խոստումներ, որոնք չես կարող իրականացնել», — հավելել է նա։