ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է ռուսական «Միր» վճարային քարտերով գործարքները դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայի կոչին:
ՀՀ Կենտրոնական բանկից, «Արմենպրես»-ի հարցմանը՝ ԿԲ-ն ի՞նչ դիրքորոշում ունի Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարության վերաբերյալ, որով կոչ է արվում Հայաստանի, Թուրքիայի Տաջիկստանի և մի շարք այլ երկրների դադարեցնել ռուսական «Միր» վճարային քարտերով ցանկացած գործառնություն, ի պատասխան հայտնեցին, որ ցանկացած դեպքում հասարակությանը պատշաճ կծանուցի որևէ գործողության վերաբերյալ:
«Ուկրաինայի ազգային բանկը հրապարակային հայտարարել է, որ դիմել է գործընկեր երկրների բանկերին ռուսական «Միր» վճարային քարտերով ազգային համակարգերում գործառնությունների դադարեցման կոչով։ ՀՀ կենտրոնական բանկի որոշումները մշտապես եղել են թափանցիկ, և ցանկացած դեպքում հասարակությունը պատշաճ կծանուցվի որևէ գործողության վերաբերյալ»,-հայտնել են ՀՀ կենտրոնական բանկից:
cba,am