«Մենք դժվարություններ ենք հաղթահարել մեր պատմության ողջ ընթացքում։ Մենք դուրս կգանք ճգնաժամից առողջ հոգեբանությամբ։ Մենք պատրանքներ չենք ունենա, որ Արևմուտքը, երբ խոսում է իր արժեքների մասին, հավատում է իր հմայքներին, և մենք պատրանքներ չունենք՝ Արևմուտքը կդավաճանի ցանկացած պահի, կդավաճանի ցանկացած մեկին, կդավաճանի իր սեփական արժեքներին. որտե՞ղ եք տեսել, որ մասնավոր սեփականության իրավունքը ոտնահարված լինի երկու մատի սեղմումով»,- այսօր՝ մարտի 10-ին, Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին, և ընդգծել, որ ՌԴ-ն ամեն ինչ կանի, որպեսզի որևէ ձևով կախված չլինի Արևմուտքից՝ հատկապես այն ոլորտներում, որոնք վճռորոշ դեր են խաղում իր ժողովրդի համար։
civic.am