Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների պատժամիջոցներին՝ սահմանված Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։ Այս մասին կիրակի օրը Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը,- պատասխանել է նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին։- Օրինակ՝ օդային տարածքի փակումը։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրոյի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորություն»,- ասել է Չավուշօղլուն :