Մոսկվայում մարտի 17-ին միջգերատեսչական ձևաչափով կայացել են հայ-ռուսական խորհրդակցություններ՝ կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխգործակցության երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, ներառյալ՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները:
Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։
Խորհրդակցությունները հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի եւ Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։
armtimes.com