Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի Հանրապետությունների ճանաչման հարցը այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը` նշելով, որ Զելենսկին այդ մասին հայտարարել է օտարկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Ե՛վ Ղրիմը, և՛ Դոնբասը բոլորի համար են։ Իսկ այնտեղից ինչ-որ ելք գտնելու համար դուք պետք է կատարեք այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»:
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ռուսաստանի նախագահի հետ առաջին հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը, դրանք արդիական են, մեզ համար կարևոր են։ Բայց ես վստահ եմ, որ այդ հանդիպմանն այս որոշումը չի կայացվի։ Անկեղծ ասած, անվտանգության երաշխիքների հարցում կխոսենք սահմանադրական փոփոխությունների, ուկրաինական օրենսդրության փոփոխությունների մասին, և եթե խոսենք այս մասին, ապա ամեն դեպքում դա կորոշի ոչ միայն նախագահը, այլ նաև Ռադան, և Ուկրաինայի ժողովուրդը»,- ասել է նա։