Սպիտակ տունն արձագանքել է Ուկրաինա զորք ուղարկելու Լեհաստանի առաջարկին

  Վաշինգտոնը չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին՝ արձագանքելով Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու Վարշավայի առաջարկին։

«Իհարկե մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին։ Սակայն Ռուսաստանի հետ առճակատումը չի բխում ամերիկացիների և մեր ազգային անվտանգության շահերից»,- նշել է նա։

Միացյալ Նահանգները նաև բանակցություններ է վարում դաշնակիցների հետ՝ Ուկրաինային հակաօդային պաշտպանության միջոցներ, այդ թվում՝ զենիթահրթիռային համակարգեր տրամադրելու հարցով։