Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել Թուրքիայի քաղաքացիներին ուղղված կոչով:
Մասնավորապես դեսպանությունը շնորհակալություն է հայտնել այն Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր «խիզախություն են դրսևորել կարծիք հայտնել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ըմբռնումով մոտեցել ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում:
Միաժամանակ Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել այս օրերին Դոնբաս և զերծ մնալ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելուց: