Շուշիի հռչակագիրն օրերս պաշտոնապես վավերացրեց Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ստորագրելով համապատասխան հրամանագիրը: Հատկանշական է, որ հենց նույն օրը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը վարել է այդ երկրի նախագահը, քննարկվել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Վավերացնելով հիմնական դրույթներով Հայաստանի եւ Արցախի դեմ ուղղված հռչակագիրը՝ Թուրքիան զուգահեռ խոսում է տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության դարաշրջան ստեղծելու իր «ցանկության» մասին: Դեռ հռչակագիրը ստորագրելու օրն էր էրդողանը հայտարարում, թե իրենց խնդիրը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումն է, եւ որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայն է այդ թեզի հետ: Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ խաղաղության դարաշրջան չեն բացում միջպետական համաձայնագրի մակարդակով տարածաշրջանի երրորդ երկրների ինքնիշխան տարածքների նկատմամբ ակնհայտ ոտնձգության հավակնությունների մասին հռչակելով: Հռչակագիրը, իր այս տեսքով, ոչ թե դեպի կայունություն, այլ ուղիղ անկայունություն տանող ճանապարհ է: Հիշեցնենք, որ այդ փաստաթղթում ընդգծվում է Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ միջանցքի («Զանգեզուրի միջանցք») բացման մասին եւ նշվում Նախիջեւան-Կարս երկաթուղու կառուցման կարեւորությունը՝ որպես միջանցքի շարունակություն։ Այդ փաստաթղթում նաեւ ամրագրված է, որ Թուրքիան եւ Ադրբեջանն առաջատար դեր պետք է խաղան ռազմավարական «Հարավային գազային միջանցքի» գործարկման հարցում, որը պետք է ապահովի բնական գազի պաշարների, հոսքագծերի դիվերսիֆիկացումը եւ տարածաշրջանի ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: Հռչակագրի այս դրույթն արդեն այսօր բացահայտեց իր կեղծ լինելը: Ադրբեջանը, պայթեցնելով Հայաստանից Արցախ գնացող գազատարը, դրա վրա փական դնելու միջոցով կրկին փակելով գազի հոսքը դեպի 117 հազար բնակիչ ունեցող Արցախ, փաստեց, որ իր «ավագ եղբոր» հետ տրամագծորեն հակառակ նպատակներ է հետապնդում, որը չի տեղավորվում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության գաղափարի մեջ: Պատահական չէ, որ Շուշիի հռչակագրի հիմնադրույթներում հստակ մատնանշվում է այդ պետությունների՝ Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիան իրականացնելուց հետո արցախահայության ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների դեմ պայքարելու նպատակի մասին: Իսկ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանվում է, որ բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են եւ չեն կարող որեւէ միջազգային լեգիտիմություն ունենալ։ ՀՀ ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաեւ լուրջ մարտահրավեր են միջազգային եւ տարածաշրջանային խաղաղությամբ, անվտանգությամբ շահագրգիռ բոլոր երկրների համար,
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. hhpress.am