Թուրքական Baykar Makina ընկերությունը ներկայացրել է Bayraktar մարտական անօդաչու թռչող սարքի նոր նախատիպը։ Այն կկոչվի Kızılelma և համալրված կլինի ուկրաինական շարժիչով, հաղորդում է UNIAN-ը։
Այն համալրված կլինի ռեակտիվ շարժիչով և ակնկալվում է, որ կկարողանա օդ բարձրանալ և վայրէջք կատարել թուրքական TCG Anadolu դեսանտային գրոհային նավի վրա։
Նշվում է, որ նորույթը կլինի ընկերության առաջին ռեակտիվ անօդաչուն։ Այն կթռչի գերձայնային արագությամբ՝ մեծ բարձրության վրա։