Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mitsubishi pajero io-ն և Mitsubishi pajero-ն

 Այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։ Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Տիգրան Մանուկյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։  Վթարի մասին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Վ․ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատարստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com