Բայրամովը հայտարարել է, թե Երևանից խաղաղության պայմանագրի մասով «կոնկրետ առաջարկներ» են սպասում

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն Երևանից խաղաղության պայմանագրի ստորագրման համար «կոնկրետ առաջարկներ» է ակնկալում։ Այդ մասին «Ինտերֆաքս Ադրբեջանի» փոխանցմամբ Բայրամովն ասել է ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ 

«Մեկ տարի առաջ Հայաստանին առաջարկել ենք կնքել խաղաղության պայմանագիր։ Շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանը հիմնարար դրույթների առաջարկներ է փոխանցել Հայաստանին։ Մենք հետևում ենք Հայաստանի պատասխաններին և հույս ունենք, որ դրանք կլինեն կոնկրետ առաջարկներ, այլ ոչ թե հասարակությանը տեղյակ պահելու միջոցներ», — ասել է նա։

 

24news.am