Անդրադարձանք ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնեֆ Ռաուի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Գործընկերոջս մանրամասներ ներկայացրի Փառուխ գյուղ Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետևանքով ստեղծված իրադրության վերաբերյալ: Նաև քննարկեցինք Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում տիրող իրավիճակի հետ կապված խնդիրները»,- ասաց Միրզոյանը:
Կողմերը խոսել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերի մասին:
«Գործընկերոջս ներկայացրի նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ զարգացումներին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: