Դիվանագիտությունն Ուկրաինայում հակամարտության կարգավորման գլխավոր ճանապարհը չէ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան բրիտանական BBC գործակալության հետ հարցազրույցում։
«Պետք է խոստովանեմ, որ դիվանագիտությունն այս պայմաններում խաղաղ կարգավորման, խաղաղ գործընթացի գլխավոր հենարանը չէ։ Մենք պետք է խաղաղություն նվաճենք մարտի դաշտում»,- նշել է Կուլեբան։
Ուկրաինայի գլխավոր դիվանագետի խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է Կիևին ապահովեն անհրաժեշտ սպառազինությամբ: