Ռուսաստանը նոտա էր տարածել ՄԱԿ-ի անդամ երկրներին, որում սպառնացել էր «հետևանքներով»՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը պաշտպանելու դեպքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Հարկ է նշել, որ ոչ միայն նման նախաձեռնությանն աջակցելը, այլև քվեարկության ժամանակ հավասարահեռ դիրքորոշումը (ձեռնպահ կամ չմասնակցել) կդիտվի որպես ոչ բարեկամական ժեստ», – նշված է քվեարկությունից առաջ տարածված նոտայում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի կայացած նիստի ժամանակ քվեարկել է Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդում անդամությունը կասեցնելու օգտին: Կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 պետություն։