Իրանի աշխատանքի նախարարության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Համեդ Ֆորուզան հայտարարել է, որ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական հիմունքներով:
Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Նշվում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջազգային հարցերով բաժնի ղեկավարի հետ վեբինարի ընթացքում հայտարարվել է, որ Իրանի և Հայաստանի միջեւ համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության, առևտրի ոլորտներում երկու կողմի հնարավորությունների հաստատման համար:
Կենտրոնի բացումը տեղի կունենա Իրանի աշխատանքի նախարարի՝ առաջիկայում Երևան կատարելիք այցի ժամանակ: