Երևանի նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն ապրիլի 11-ից իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Հաշվի առնելով քաղաքային տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների մեծ պահանջարկը` երկուշաբթի օրվանից համայնքային բոլոր նոր ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդներն իրենց մոտ կունենան որոշակի քանակությամբ մանրադրամ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, խնդիրը որոշակիորեն լուծելու համար այլընտրանքային այս մոտեցումը կկիրառվի` մինչև միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը»,- ասվում է գրառման մեջ: