Հյուբերթ Համֆրի կրթական ծրագրի 2023-24 ուսումնական տարվա հայտերն արդեն ընդունվում են

Դիմել կարող են աշխատանքային որոշակի փորձ ունեցող մասնագետները: ԱՄՆ բուհերում մեկ ուսումնական տարի (առանց գիտական կոչում շնորհելու) մագիստրոսական դասընթացների մասնակցելուց զատ, ծրագիրը նաև օգնում է զարգացնել առաջնորդական ունակությունները և ընձեռում է համապատասխան ոլորտի ամերիկյան գործընկերոջ հետ մասնագիտական համագործակցության բացառիկ հնարավորություն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022թ. մայիսի 27-ն է։
Անգլերենի վարժ իմացությունը պարտադիր է։
Մանրամասների համար այցելեք՝ https://www.usa.am/cms/announcements.php

:

Առցանց հայտը ներկայացնելու համար տես՝ https://apply.iie.org/huberthhumphrey

։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ էլ. փոստի YerevanFulbright@state.gov հասցեով: