Ավելի քան 1000 ուկրաինացի զինվոր կամավոր հանձնվել է Մարիուպոլում, այդ թվում՝ 162 սպա և 47 կին զինծառայող։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ մետալուրգիական կոմբինատի տարածքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և ՌԴ զինված ուժերի միլիցիայի ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում «36-րդ ծովային բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայող կամավոր վայր է դրել զենքը և հանձնվել որպես գերի։
Նա նաև հայտնել է, որ 36-րդ ծովային բրիգադի 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, որից հետո բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման: