Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։ Նա չի հստակեցրել հանդիպման հնարավոր ամսաթիվը:
Միևնույն ժամանակ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները նախընտրելի է անցկացնել Հայաստանում կամ Թուրքիայում, և ոչ երրորդ երկրում: