Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. վերջին և 2021թ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:
Զախարովան հիշեցրել է, որ ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ողջ շրջանակը: Այդ հարցը քննարկվել է նաև երեք երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Մասնավորապես, քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր:
«Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան: