Ապրիլի 18-ին ընդունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին. Արմեն Գրիգորյան

 Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ վերջերս ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Վերահաստատել եմ հայկական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ կարգավորման համար: Համանախագահ Էնդրյու Շոֆերն ընգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր ստանձնած մանդատին:
Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային հարցերի շուրջ:

Արմեն Գրիգորյան / Armen Grigoryan