Մենք քայլ ենք կատարում ժողովրդի մեջ հավատքը վերականգնելու. Գագիկ Ծառուկյան

 Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը ոգևորություն է առաջացրել նաև միջազգային հարթակում:

Մոսկվայից Երևան ժամանած քանդակագործ ամուսինները նախագծի իրենց տարբերակն են ներկայացրել մրցութային հանձնախմբին: Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստա» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան իր էջից:

«Մենք քայլ ենք կատարում ժողովրդի մեջ հավատքը վերականգնելու, պատմության մեջ մտնելու ու այսօր նորից եմ ասում՝ այդ արձանը լինելու է մեր երկրի այցեքարտը և որպես առաջին քրիստոնյա ազգ՝ դա էլ լինի առաջինը: Արձանը տեսնելով՝ զգաս, որ հզորություն կա, հոգի կա, հոգի է դրած, սա է հիմնական մեր նպատակը: Բոլորն էլ կցանկանան՝ գալու Հայաստան, տեսնելու, համախմբվելու, հավաքվելու: Հավատ լինի, միասնություն լինի, հույս լինի, լույս լինի»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: