Իրաքյան «Sadr» շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրը հայտարարել է, որ Թուրքիայի իրականացրած անդրսահմանային ռազմական գործողությունները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը և որ իրենք չեն պատրաստվում լուռ մնալ այդ հարձակումների դեմ:
Շարժման առաջնորդ Մուքթադա Աս Սադրն անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի նոր ներխուժմանը Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները:
Թուրքական զինուժի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան ընդգրկում է Իրաքի Մեթինա, Զափ և Ավաշին-Բասյան շրջանները:
Սոցիալական ցանցում արած գրառմամբ Սադրը դատապարտել է Թուրքիայի հարձակումները՝ դրանք որակելով որպես Իրաքի ինքնիշխանության խախտում:
Նա նաև հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում լռել ու համակերպվել։ Արդեն Թուրքիային հրավիրել են երկխոսության և հայտնել, որ իրենք պատրաստ են նպաստել խնդիրների լուծմանը երկխոսության և ժողովրդավարական մեթոդների միջոցով։