Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտն արձագանքել է ապրիլի 17-ին Իրաքյան Քուրդիստանի դեմ Թուրքիայի զինված ուժերի կողմից սկսված ռազմագործողությանը։
Դատապարտելով Թուրքիայի հյուսիսիրաքյան հարձակումը` Ղեյտը նշել է, որ դա հանդիսանում է խախտում ինչպես Իրաքի ինքնիշխանության, այնպես էլ միջազգային իրավունքի:
Հավելենք, որ Իրաքի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում Թուրքիային դուրս բերել իր զինված ուժերն իրաքյան տարածքներից և հարգել Իրաքի ինքնիշխանությունը։