Զախարովան Շվեդիային և Ֆինլանդիային նախազգուշացնում է

 Ռուսաստանը Շվեդիային և Ֆինլանդիային տվել է բոլոր նախազգուշացումները ՆԱՏՕ-ին նրանց հնարավոր անդամակցության հետևանքների մասին։ Այս մասին  չորեքշաբթի «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշել է Շվեդիային և Ֆինլանդիային իրենց կառույցների մեջ, տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել զորավարժությունների կամ վարժանքների անվան տակ՝ նրանց իրականում ներգրավելու համար: Մենք մեր բոլոր զգուշացումներն արել ենք՝ թե՛ հրապարակային, թե՛ երկկողմանի ուղիներով։ Նրանք գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանք տեղեկացված են ամեն ինչի մասին, թե դա ինչի կհանգեցնի», -նշել  է Զախարովան։