SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Մեսրոպ Նիկողոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության ավագ քննիչ Տաթևիկ Սահակյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 23-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով։ Հարուցված քրգործի շրջանակում ավագ քննիչի կողմից պարզվել է՝ Mercedes-ը վարել է Վայք քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Անդրանիկ Ասատրյանը, ով տեղում մահացել էր, իսկ Infiniti-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 33-ամյա Սոֆի Մանուկյանը։ Վերջինս և նրա ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 33-ամյա Հարություն Պետրոսյանը, 10-ամյա Էդվարդ Պետրոսյանն ու 8-ամյա Եվա Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ա. Ասատրյանը Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի քրոջ որդին էր, աշխատում էր ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գորիսի Ռազմական ոստիկանության բաժնի քրեական հետախուզության խմբում՝ որպես ավագ օպերլիազոր։ Իսկ Ս. Մանուկյանն ու Հ. Պետրոսյանը ամուսիններ են, Է. և Ե. Պետրոսյանները նրանց երեխաներն են։ Ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում և ըստ նախնական տեղեկությունների՝ մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Եղեգնաձոր ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Infiniti-ին։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Shamshyan.com