Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ապրիլի 26-ի ժամը 18․24-ին, հաղորդում է ստացել, որ Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նախնական տվյալներով, քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։