Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառումով անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը:
«Ուրախ եմ, որ կարողացա հյուրընկալել Հիքմեթ Հաջիևի և Արմեն Գրիգորյանի Բրյուսելում՝ այս ձեւաչափով արդեն երկրորդ հանդիպումը»,- նշել է Տոյվո Կլաարը: