Ջուրն անկորուստ գյուղացուն հասցնելու համար շարունակվում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը: Առաջին փուլի շինաշխատանքները մոտենում են ավարտին: 105 համայնքում ոռոգման սեզոնի մեկնարկը կտան արդեն նոր ենթակառուցվածքներով:
Ծրագիրն իրականացվում է պետություն-Եվրասիական բանկ գործակցությամբ. բյուջեն 50 մլն դոլար է: